Դուբայի կառավարիչ, շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդի կինը, որ փախուստի էր դիմել Արաբական Էմիրություններից, դատարանում պատմել է, թե ինչու է դիմել այդ քայլին։ Բրիտանական մամուլի հաղորդմամբ՝ նա փախուստի պատճառները հիշատակելիս մեղադրել է ամուսնուն։

Հայա Բինտ ալ Հուսեինը՝ կինը, հայտարարել է, որ ամուսինը 2019 թվականի փետրվարին փորձել է իրենց մանկահասակ, ընդամենը 11 տարեկան դստերը կնության տալ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին։ Դուբայի կառավարիչը հերքել է այս հայտարարությունը։

Դատարանում այս հայտարարությունները հնչել են մեկ այլ գործի շրջանակներում։ Դուբայի կառավարչին այդ գործով մեղավոր են ճանաչել իր երկու այլ դստրերի առևանգման մեջ։

Նրանք երկուսն էլ փախել են Դուբայից, սակայն նրանց երկուսին էլ շեյխի հրահանգով փախցրել են այլ երկրներից ու վերադարձրել հայրենիք։