Հայաստանի ԱԻՆ-ը տեսանյութը է հրապարակել ողբերգական դեպքի մասին, որի հետեւանքով 2 զոհ կա:

Նշենք, որ մարտի 8-ին, ժամը 20:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ներքին Չարբախ թաղամասի գերեզմանատան մոտակայքում 2 քաղաքացի արգելափակվել են 3-4 մ խորությամբ փորված փոսում՝ 1 մ հողաշերտի տակ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է,որ Ներքին Չարբախ 1-ին եւ 11-րդ փողոցների խաչմերուկում ջրագծի անցկացման համար փորված մոտ 4 մ խորությամբ փոսի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. Գարեգին Մ.-ն (ծնված 1968 թ.) եւ Գագիկ Ղ.-ն (ծնված 1982 թ.) հայտնվել են փոսում՝ մոտ 1 խմ հողաշերտի նստվածքի տակ:

Փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել Գարեգին Մ.-ի եւ Գագիկ Ղ.-ի դիերը: Բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը մահացածների հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Փրկարարներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ: