Իվանովոյի բնակչուհի Յուլիա Շիլովան փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իր երկու լուսանկարները, որոնցում նշել է իր հեռախոսահամարն ու պատմել իր մասին: Երկտողը ցուցադրել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նկարներից մեկի հետեւի կողմում Շիլովան գրել է իր անունն ու հայրենի քաղաքը, ինչպես նաեւ խնդրել երկրի ղեկավարին ամուսնանալ իր հետ:

«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ: Ես ունեմ բարձրագույն կրթություն, 28 տարեկան եմ, երեխաներ եւ նյութական խնդիրներ չունեմ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կինը Պուտինին առաջարկություն է արել Իվանովո աշխատանքային այցի ժամանակ: Երբ նախագահը դիմել է տեղի բնակիչներին, կինն արձագանքել է ամբոխից: Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Շիլովային եւ կարճ զրուցել նրա հետ: Ավելի ուշ Պուտինը հայտարարել է, որ այժմ նա հայտնի կդառնա ամբողջ երկրում:

Ինչպես Շիլովան պատմել է ՌԻԱ Նովոստի-ն, նա աշխատում է որպես դերասանուհի մանկական թատրոնում: Իվանովոյի բնակչուհին անվանել է Պուտինին «կամային, նպատակասլաց ու ուժեղ» ու հայտարարել, որ վաղուց արդեն հիանում է նրանով: Կինը համարում է, որ կկարողանա դառնալ արժանի առաջին տիկին: