ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ փոքրիկ Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի։

«Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։

Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում»,- գրել է նախարարը։