Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզվում է Երևանի բնակիչ, 49-ամյա Արամ Վարդանյանը (Վստրեչի Ապեր), խափանման միջոցը՝ կալանք։ «Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 45-02-02 հեռախոսահամարներով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,- ասվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ։