ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցն ավարտվեց։ Ժամեր առաջ ինքնաթիռը վայրէջք է կատարել Երեւանում։

Ինքնաթիռից ուղիղ տեսակապով վարչապետը հայտնել է մարտի 10-ի պլանների մասին։ Ժամը 11-ին կշրջի Ագարակում, բուկլետ կբաժանի, այնուհետեւ քարոզարշավը կշարունակի Մեղրիի համայնքապետարանի մոտակա տարածքում, Քաջարանի շատրվանների հրապարակում, որից հետո կլինի Կապանի մարզպետարանի դիմաց, իսկ այսօրվա վերջին հանդիպումը տեղի կունենա 18․00-ին, Տեղ գյուղում ՝գյուղապետարաի հարակից տարածքում։