Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 09։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Վոլոդյա Մ-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 35 QZ 220 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում՝ բախվելով շինության պատին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Վոլոդյա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է,որ նա սթափ է եղել։