«Երանի առողջություն ունենայի, դուրս գայի, աշխատեի, իմ տունն էլ ստեղծեի»,- Փաշինյանից ստացած հանդիմանություններից հետո իր առողջական վիճակի մասին պատմել է կուրթանեցի 34-ամյա Մեխակ Առաքելյանը, որին վարչապետը հանդիմանել էր չաշխատելու համար: Ըստ երիտասարդի՝ ինքն ունի թոքերի, ողնաշարի լուրջ խնդիրներ: «Պարտադի՞ր է, որ, հեռու իրենից, կալյասկի վրա լինի: Փաշինյանն ասել ա՝ ձեռ էլ ունես, ոտ էլ, բայց չգիտի՝ մեջն ինչ կա»,- սրտնեղել է երիտասարդի մայրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կուրթան գյուղում վարչապետին էր մոտեցել մի երիտասարդ՝ խնդրելով օգնել իրեն՝ տուն ձեռք բերել: Փաշինյանն ի պատասխան հանդիմանել էր՝ ասելով՝ ձեռք էլ ունես, ոտք էլ, գնա աշխատի, ստեղծի: