Կորոնավիրուսի տարածման պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային ակումբները շարունակում են լուրջ ֆինանսական կորուստներ ունենալ:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Նապոլիի» դեմ հանդիպումն առանց հանդիսականների անցկացնելու պատճառով «Բարսելոնան» կկորցնի շուրջ 6 միլիոն եվրո: Այս մասին հայտարարել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:


«Մենք ստիպված ենք հանդիպումն անցկացնել առանց հանդիսականների: Այս որոշումը մեզ կզրկի շուրջ 6 միլիոն եվրոյից, սակայն այլ տարբերակ այս պահին չկա»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

«Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպումը նախատեսված է անցկացնել մարտի 18-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: