«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում անակնկալներ են ի հայտ եկել։ Անակնկալներից մեկը Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանի առաջադրումն է։ Անակնկալ է այնքանով, որ որևէ մեկի մտքով չէր անցնում ղարաբաղյան նախկին կլանային համակարգի ներկայացուցչի առաջադրման հնարավորությունը, ավելին՝ նրա կողմից իշխանության աջակցությունն ակնկալելը։


Այս առումով իշխանության տրամաբանությունը պետք է պարզ լինի, եթե ԵՊՀ ռեկտոր պետք է դառնա ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ, որը հավատարմություն է հայտնել իր հովանավորներ Բարսեղ Բեգլարյանին, Ռադիկ Մարտիրոսյանին, քոչարյանամերձ գեներալներին և այլոց ու միշտ արտահայտվել դրա մասին, ապա պարզ չէ, թե վերջը ինչ է լինելու։

Ընդ որում՝ երբեմն հավատարմության դրսևորումները հասնում են զավեշտի։ Օրինակ՝ ԵՊՀ հարյուրամյակի միջոցառումներին Գերմանիայի Ռոստոկի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Լանգերի գլխավորած պատվիրակության հետ ընթրիքի ժամանակ Սաղյանը ոչ միայն գովաբանել է իր նախկին հովանավորներին և ղարաբաղյան կլանն ու երկու նախկին նախագահներին, այլև հայտարարել է, որ սրանք Արցախը տալու են, իսկ Հայաստանն էլ լցնելու են իրենց նման «գալուբոյներով»՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի թիմը»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: