Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարությունում կհրավիրեմ խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար»,– ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այդ ժամանակ կորոշվեն հետագա գործողությունները։ Նշենք, որ Փաշինյանն ընդհատել է արձակուրդը։

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այսպիսով Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասավ 6–ի։