«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետն ուղիղ եթերում գրեթե հանդիմանեց Էջմիածնեցի վիրուսակիր կնոջը, ով մասնակցել է նշանադրության եւ այլոց վարակել։ Մեզ ասացին, որ 45-ամյա կնոջը, որը փետրվարի վերջին է Միլանից ժամանել, հետազոտած բժիշկը թոքաբորբի ախտանշաններ է նկատել նրա մոտ, բայց թողել է, որ նա հանգիստ հեռանա։

Այսինքն, մեղքը ոչ այնքան հիվանդինն է, որքան բժշկինը։ Իսկ բժիշկը, պարզվում է, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մայրն է՝ Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Մելսիդա Չիլինգարյանը։

Մենք Մ․ Չիլինգարյանից հետաքրքրվեցինք՝ հիվանդ կինը Ձեզ մո՞տ է ստուգվել, ի՞նչ խորհուրդներ եք տվել։ Նա հերքեց իր առնչությունը՝ ասելով․ «Եթե մեզ մոտ ասելով՝ Դուք նկատի ունեք Էջմիածնի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը կամ հիվանդանոցը, ապա մենք իրեն չենք ստուգել, ինքը մեզ չի դիմել։ Տեղամասային բժշկի կողմից սահմանվել է տնային հսկողություն ու վերջ։ Ինքը գալու իսկ օրը չի դիմել հիվանդանոց։ Դրանով զբաղվող առաջնահերթ օղակը պոլիկլինիկան է»։

«Ազատության» հետ զրույցում Չիլինգարյանն ասել է, որ կինը վերադառնալուց հետո տեղամասային բժշկի հսկողության տակ է եղել. «Իրենց, իհարկե, հորդորել եմ, որ քիչ շփվեն, բայց այստեղ ուրիշ հարց, որ չեն լսել, նշանդրեքի մասին հաջորդ օրն է իմացվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում