Հայաստանում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մարտի 13-ի նիստում հանձնարարվել է նաեւ պատասխանատվության միջոցներ մշակել այն անձանց համար, որոնք կխախտեն ինքնամեկուսացման գործընթացը: Սաըստ էության, առաջացավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ կորոնավիրուսով վարակված Էջմիածնի բնակիչը խախտել է ինքնամեկուսացման ցուցումներր:

Ե՛վ որքան էլ թերացումներ կան նաեւ պատկան մարմինների աշխատանքում և՛ չպետք է տեսնել միայն այդ կնոջ մեղավորությունը, սակայն նկատենք, որ նման կարգավորում արդեն առկա է:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 277-ը սահմանում է.

Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը

1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։