Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչեւ մարտի 23-ը փակ կլինեն նաեւ ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական եւ համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաեւ թանգարանները եւ գրադարանները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հետագա կանխարգելիչ միջոցառումների եւ կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,-ընդգծել է նա: