Yelaket.am-ը գրում է.

Մեր հասրակությունն արդեն մի քանի օր ապրում է Կորոնա վիրուսով: Մի փոքր զանգված այն զգում է սեփական մաշկի վրա, մյուսներն էլ հանդես են գալիս որպես մենրէաբաններ ու վիրուսաբաններ: Իհարկե, այս նոր համաճարակը համաշխարհային բնույթ ունի և ընդգրկման տիրույթները մեծ են, բայց մեզ պես սակավ սահմանային անցակետեր ունեցող պետության համար ավելի հեշտ էր պայքարել ու կանխել դրա տարածումը: Օրինակ՝ ամեն ինչ ավելի այլ ընթացք կարող է ունենալ, եթե վարչապետը չտրվեր քարոզարշավին, լսեր այն խորհուրդներն ու դիտարկումները, որոնք ամեն օր հնչում էին, և չմերժեր դրանք միայն այն բանի համար, որովհետև ընդդիմադիր գործիչներն էին անում:

Պետք էր սահմանափակել Իտալիայի հետ օդային շփումը կամ այնտեղից եկող մարդկանց կարանտինացնել, անկախ այն բանից, նրանց մոտ նախանշաններ կա՞ն, թե՞ ոչ: Այս ամենը չարվեց, պարզ քայլ, որը կարող էր մեր երկիրն ավելի անվտանգ դարձնել: Փոխարենն սկսեցին անլուրջ հայտարարություններ արվել, թե վիրուսն ու՞մ շունն է, որպես մեզ մոտենա, այն գրիպի պես սովորական մի բան է և այլ, նմանբովանդակ, ժողովրդին մոլորեցնող հայտարարություններ: Դեռ պարզ չէ՝ Կորոնա վիրուսն ում շունն է, բայց որ Հայաստանի Հանրապետության վարչապետը երեկ արդեն խուսափելով այդ շանից, ինքնամեկուսացվել է Սևանա թերակղում, խոսում է շան մեծության ու կատաղության մասին: Արդեն չի լսվում հանրապետության բոլոր դեպքերին արձագանքող փազանգի ձայնը: Այսքանից հետո թող իրենց տան հարցի պատասխանը՝ վիրուսն ու՞մ շունն է, միայն հավելեմ՝ երանի թե շուն լիներ:

Ինչևէ, պետք է նկատի ունենալ, որ բացի Կորոնա վիրուսից, Հայաստանին է մոտենում նաև մեկ այլ արհավիրք՝ տնտեսականը: Մասնագետ չլինելով անգամ կարելի է հստակ պատկերացնել, որ այս մեկի հարվածն ավելի զորեղ է լինելու, քան վիրուսինը: Դոլարի փոխարժեքը ամեն ժամ բարձրացնում է՝ ոտնատակ անելով դրամին: Պետության բոլոր սահմանները փակ են, ժողովուրդը մի քանի օր շարունակ դատարկում ու տուն է տեղափոխում մթերային խանութների ողջ պարունակությունը: Տեմպերի այս աստիճանը թույլ է տալիս ենթադրել, որ եկող շաբաթվա վերջին ինչ-որ մթերքի ու առաջին անհրաժեշտության իրերի հստակ դեֆիցիտ է լինելու:

Որտեղի՞ց է բերվելլու և լրացվելու պակասորդը, ո՞վ է բերելու, ինչպե՞ս, եթե փակ են բոլոր սահամանային անցակետրը: Եթե կարանտինացված մարդկանց մոտ կարելի է մեկ ամսում, ենթադրենք, բուժել վիիրուսը և տուն ուղարկել, ապա տնտեսության հարցը լրիվ այլ է լինելու: Այս պահին մեր երկիր արտարժույթի մուտքը գրեթե զրոյականացվել է, դրան զուգահեռ՝ Կենտրոնական բանկն էլ հորդորում է՝ հնրավորինս օգտվել անկանխիկ դրամական գործառույթներից: Չնայած նրան, որ ԿԲ-ն իր խնդրանք-հորդորը փորձում է ներկայացնել որպես վիրուսի կանխարգելման միջոց/այն է՝ թուղթն ու մետաղը ձեռքից ձեռք անցնելով կարող են վարակ փոխանցել/, այնուամենյնիվ, շատերին է հասկանալի, որ դրանով ԿԲ-ն փորձում է կասեցնել օրեր առաջ սկսված գումարի կանխիկացման հոսքը, որն ահռելի չափերի է հասել և վտանգ է ներկայացնում բանկի համար: Ցավոք սրտի, այս ամենի մասին այսօր խորապես մտածող չկա, այսինքն՝ կա, բայց նրանց լսող չկա, իսկ ովքեր պետք է մտածեն և գործեն, տեղում չեն: Աստված մի արասցե, որ վաղը պատերազմ լինի: Չնայած, եթե մտածելու ֆունցկիան գործի դրվեր, ժամանակին կկասեցվեր Իտալիայի հետ օդային շփումը: Հիմա ասեք, վիրուսն ու՞մ շունն է…

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ