Էջմիածինցի կնոջը թիրախավորելուց, մեղադրելուց առաջ մեղադրեք պատկան մարմիններին:
Մենք կարող ենք, չէ՞, անգետ լինել, չունենալ բժշկական գիտելիքներ, բա պետությունն ինչի՞ համար է:
Էսքան ատելություն, որ գեներացվում է՝ վատ հետևանքների կհանգեցնի... Հանգիստ թողեք էդ կնոջը, նա իր բաժինն արդեն ստացել է, կրում է անեծքի ու հայհոյանքի տարափը, էլ չասեմ՝ հարազատների ատելությունն ու աստված չանի՝ վրեժխնդրությունը...
P.S. Կնոջ կամակորությունը դրոշակ դարձնողների համար.
ՀՀ Սահմանադրությունը, 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` անձին կարելի է զրկել ազատությունից, եթե նա ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narine.avetisyan.581/posts/3106929462685380