Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՇՏԱՊ
Հարգելի՛ ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ կառավարություն, ունեմ խիստ անհանգստացնող և փաստարկված տեղեկատվություն, որը առնչվում է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնին», սակայն ելնելով էթիկական նորմերից և բնակչության շահից, չեմ ցանկանում այդ տեղեկատվությունը հրապարակել:
Այս իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի կարանտին սահմանվի կենտրոնի աշխատակիցների համար:
Խնդրում եմ հնարավորինս արագ կապվել ինձ հետ` տեղեկատվությունը փոխանցելու համար: Խնդիրը լուրջ է»: