ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ,

անհրաժեշտ է նվազագույնը 2 շաբաթով տոտալ փակել սահամանային ելումուտը, թե չէ հետո ավելի ծանր է լինելու։

Միայն պետք է սահմանել, որ անհրաժեշտ բեռնափոխադրումների ներհոսքերի հարցը օպերատիվ կարգով որոշելու է պարետային խումբը։

Ինչպես նաև տոտալ պետք է փակել Էջմիածնի բոլոր ելքերն ու մուտքերը. ջերմություն չափելով մեկուսացում չեք ապահովում. մարդիկ ջերմիջեցնողներ են խմում ու մոտենում անցակետերին։ Էլ չասեմ, որ ինչպես մեր շատ բժիշկների, այնպես էլ օտար երկրների բժիշկների տեսակետն այն է, որ վարակակիրները կարող են տվյալ պահին ջերմություն չունենալ»։