Կորոնավիրուսի նոր տեսակը չինական Ուհան քաղաք է բերվել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կողմից: Այն մասին, ինչպես գրում է Medikforum.ru կայքը, հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: Դիվանագետի խոսքով՝ կան ապացուցներ, որոնք փաստում են՝ COVID-19 վիրուսը ստեղծված է եղել ամերիկացի գիտնականների կողմից դեռ 2015 թվականին:


Ավելի վաղ Վաշինգտոնը Պեկինին է ներկայացրել եղած բոլոր տեղեկությունները կորոնավիրուսային վարակի նոր տեսակի մասին: Չինացի մասնագետները Nature Medicine գիտական ամսագրի արխիվային նյութերում հայտնաբերել են հոդված, որում նշվում է, որ ամերիկացի գիտնականներին հաջողվել է ստեղծել կորոնավիրուսի նոր տեսակ, որն ազդում է մարդու օրգանիզմի վրա: Ընդ որում՝ հոդվածը հրապարակվել է 2015 թվականին:

Հոդվածում նշվում է, որ COVID-19 վիրուսի ստեղծման համար հիմք է հանդիսացել SHC014 վիրուսը, որը հայտնաբերվել է չղջիկների օրգանիզմում: Հենց այս վիրուսի հիման վրա էլ ստեղծվել է «քիմեռային վիրուսը», որը հարմարվել է մարդու օրգանիզմին:


Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցել է 170 000-ից, մահվան դեպքերի թիվը` 6500-ից: ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 30-ի: