«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Նոր Խաչակապ գյուղի սկզբնամասում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Շրջվել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին Սպիտակից տեղափոխող ավտոբուսը՝ մինչ այդ բախվելով OPEL մակնիշի ավտոմեքենայի:

Նախնական տեղեկություններով, ավելի քան 15 մարդ է տեղափոխվել Վանաձորի եւ Սպիտակի բժշկական կենտրոններ: Վիրավորներին շրջված ավտոբուսից դուրս են բերել Վանաձորի եւ Սպիտակի փրկարարները:

Տեղում են եղել նաեւ Վանաձորի եւ Սպիտակի բժշկական կենտրոնների շտապ օգնության խմբերը:

Նշենք, որ Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկան խոշոր արտադրություն է, որը աշխատակիցներ ունի մարզի տարբեր ծայրերից:

Մանրամասները՝ առաջիկայում:

լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի