Համացանցում հրապարակվել է տեսանյութ այն մասին, թե ինչ է կատարվում ամերիկյան սուպերմարկետներում՝ կորոնավիրուսով պայմանավորված խուճապի պատճառով: Մարդիկ բառի բուն իմաստով կիլոմետրանոց հերթ են կանգնում մթերային խանութների առաջ:

Հավելենք, որ այս իրավիճակով պայմանավորված՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքացիներին կոչ է արել չդատարկել խանութները, մտածել հարևանների մասին, չտրվել խուճապի, քանի որ երկրում պարենային ապրանքների պակաս չի լինելու: