Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ ծնողներ, չե՞ք հասկանում՝ դպրոցների ու մանկապարտեզների փակումը չի ենթադրում, որ երեխաները խմբերով բակերում պիտի խաղան, իսկ դուք սուրճ խմեք…

Հարգելիներս, երբ ուսումնական հաստատությունների աշխատանքը դադարեցվում է, դա արվում է կանխարգելման նպատակով։

Հասկանում եմ, որ երեխաները տանը նստած ձանձրանում են, բայց օրը մի քանի անգամ ասում ենք, հնարավորինս քիչ շփումներ պետք է լինեն:

Սոցիալական պատասխանատվությունը շատ կարևոր է:

Լուսանկարը Յուրա Վահանյանի Ֆեյսբուքյանի էջից:

Նշենք, որ այսպիսի գրառում է կատարել նաև երգահան Գիսանե Պալյանը: