Հակոբ Արշակյանի քենին մեկուսացվածների թվում է

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի քենին՝ Ինեսա Թադևոսյանը, ով գտնվում է կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվածների թվում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։


«Երեկ Հռոմ-Երևան վերջին թռիչքն էր: 67 հոգի տան ճամփա էր բռնել, Իտալիայի տարբեր հատվածներից ներս էինք մտնում ավտոբուս՝ դեպի օդանավակայան, հետո օդանավ, ու հետո նորից ավտոբուս՝ բոլորիս դեմքին ափսոսանք ու ցավ ու նաև իրականության համ խայտառակ ուժեղ գիտակցում ու համ էլ էդ գիտակցումը ինչ-որ մի պահի արդեն վաղուց կորցրած:


Մի բան ինձ հուշում ա, որ ՀՀ Արտաքին Գործերի նախարարության ու Իտալիայում Հայաստանի Դեսպանության աշխատաիցները շատ նուրբ ու հստակ դա զգում էին ու ամեն ինչ անում էին, որ մենք մի փոքր մեզ ավելի լավ զգանք, ավելի քիչ տխրենք, ավելի քիչ մտածենք դատարկ փողոցների, լքված տների ու ընկերների մասին:

Մինչև թռիչքը դեսպանատունը աննկաարգրելի համբերատարությամբ աշխատում էր մեզ համար, կար թեժ գիծ, որին ես երբեմն շատ ուշ զանգում էի, որ մի հարց էլ տամ, ու երբեք կոպիտ պատասխան չեմ ստացել, ավելին՝ մեր զգացմունքային ու շոկային վիճակին դիմանալուց զատ, ամեն ինչ արել էին, որ ճանապարհին ամեն ինչ լավ լինի, հանկարծ չսովածանանք, հանկարծ դիմակների կամ ձեռնոցների պակաս չունենանք:

Օդանավ մտնելուց առաջ շատ մանրամասն զննումներ էին իրականացնում, դեպի կարանտինավայր ավտոբուսի մեջ էնքան համբերատար էին իրենց պահում, որ չեմ կարող պատկերացնել՝ ոնց ա դա պրակտիկորեն հնարավոր:

Թեժ գծի աշխատողը ճանաչել էի ձայնս, երբ հանդիպեցինք, ասեց՝ արդեն հարազատ ենք դարձել, ու բոլորիս տվեց պուճուրիկ տոպրակներ՝ համով ուտելիքով ու ջրով ու խորհուրդ տվեց չմտնենք օդանավ մինչև թռիչքը, սպասենք դրսում, էդպես ապահով ա:

Հիմա էստեղ էլ ա ամեն ինչ շատ լավ ա, բոլորը հոգատար են, ուշադիր ու հումորով, որը ի վերջո մի օր կհավակնի էս անսպասելի տխուր ու անսպասելի չքնաղ աշխարհը փրկելուն:

Կարանտին՝ օր1»։