ԿԻՍՎԵԼ ԹՎԻԹ ԿԻՍՎԵԼ ԷԼ. ՓՈՍՏ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 09:42-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑ ԵՒ ՔԱՐԻ ԼԻՃ ՏԱՆՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԴԵՌ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ՓԱԿ ԿԼԻՆԵՆ

Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: