Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոտայք և Տավուշ․

Այս երկու մարզերում այսօր մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ մեկուսացվել են՝ տասչորսօրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով։

Բժշկական հսկողությունը և տեխնիկական սպասարկումն ամբողջովին իրականացվում է տեղի բուժ.անձնակազմերի և տեղաբնակ քաղաքացիների ուժերով՝ իհարկե ԱՆ հսկողության ներքո և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների գործուն աջակցությամբ։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՍ եմ հայտնում մեր երկրի համար՝ այս աննախադեպ ու կարևորագույն գործընթացի բոլոր օղակներում գործող մեր հայրենակիցներին՝ ներառյալ այս պահին գործող ու յուրաքանչյուր պահի ներգրավվելու պատրաստ մեր հարյուրավոր կամավորներին։

Աստված պահի Հայաստանը. այս փորձությու'նն էլ պատվով ենք հաղթահարելու։

Առո'ղջ եղեք»։