«Մենք չպետք է խեղաթյուրենք օբյեկտիվ իրականությունը՝ կորոնավիրուսը սկսում է տարածվել Վրաստանի ներսում, և մեր բոլոր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն դրան»,- այս մասին Rustavi 2-ի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, գրում է Sputnik Georgia-ն։

Մինչև մարտի 17-ը Վրաստանում արդեն իսկ հայտնաբերվել է 34 հաստատված դեպք, որից 2 դեպք կապված են Իրանի հետ, մեկը՝ Իսպանիայի, իսկ մնացածը՝ Իտալիայի: Այսօր հայտնի է դարձել, որ հիվանդներից մեկի վարակի աղբյուրն անհայտ է:

«Երկրում սկսվում է ներքին տարածում, և մեր բոլոր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն, ինչը նշանակում է՝ վարակվածների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայի համաձայն»,- նշել է Գախարիան։