Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոլին, վիրահատվել է։ Այս մասին հայտնել է «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կյուրեղյանը։

Նրա խոսքով Արիանե Կաոլին տարել է վերջույթների կոտրվածքի վիրահատություն, որը բավականին հաջող է անցել։

Ռոբերտ Կյուրեղյանը ասել է․ «Նրա վիճակը լրիվ համապատասխանում է կրած վիրահատության ծանրությանը։ Գիտակցությունը տեղում է»։

Բժիշկը նշել է՝ մի քանի օրից պարզ կդառնա, եթե անհրաժեշտություն լինի, կանենք այլ վիրահատություններ։

Հիշեցնեքք, որ մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԻՆ-ն ծառայությունը:

Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, Lexus RX350 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Աղբյուրը՝ Փաստ ինֆո