Ռուսական ռուբլին՝ կորոնավիրուսի պանդեմիայի և նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի գործարքի խափանման ֆոնին, բարձրացել է երկրորդ հորիզոնական՝ աշխարհում առավել անկայուն արժույթների վարկանիշում դոլարի նկատմամբ, հայտնում է Bloomberg-ը:

Այս տպավորիչ անկայունությունը, որը հաշվարկված է եռամսյա օպցիոնների գներից, կազմում է 24.9%: Ռուբլու կուրսի անկայունությունը զիջում է միայն մեքսիկական պեսոյին, որը կազմում է 24,9%:

Ռուսական արտաժույթը ժամանակի ընթացքում դառնում է ավելի անկայուն՝ համեմատած համաշխարհային այլ արտաժույթների հետ:

Դեռևս 2019-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ, ռուբլին զբաղեցնում էր վեցերորդ հորիզոնականը՝ ամենաանկայուն արժույթների ցանկում: