Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլին, պատրաստվում է նոր վիրահատության: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրին «Աստղիկ» ԲԿի մամուլի քարտուղարությունից: Պարզաբանեցին, որ Արիաննեն արդեն տարել է վերջույթների վիրահատություն, որը լավ է անցել, ու պատրաստվում է նոր վիրահատության:

Նշեցին նաեւ, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Գիտակցությունը տեղն է: Վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Կաոլին ավտովթարի է ենթարկվել մարտի 15-ին: ԱԻՆ ահազանգ է ստացվել 00:02 րոպեին: Նրա վարած մեքենան Սեբաստիա փողոցում բախվել է կամրջի բետոնե հենասյանը:

Դեպքի ժամանակ Լեւոն Արոնյանը գտնվում էր Իսպանիայում: Մեր տեղեկություններով՝ նա մի քանի չվերթով հնարավորինս արագ վերադարձել է Հայաստան եւ հիմա կնոջ կողքին է: