Երկարատև ընդմիջումից հետո ԱԱԾ-ն նոր տնօրեն ունի:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Էդուարդ Մարտիրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: