Հերթական առաջարկս կորոնավիրուսի դեմ պայքարում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Հերթական առաջարկս կորոնավիրուսի դեմ պայքարում

Ստացվեց այնպես, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանն առաջամարտիկ դարձավ՝ ցուցաբերելով ճգնաժամային կառավարման բավականին բարձր արդյունավետություն:

Համաճարակի տեմպերը այդ երկորւմ սկսել են նվազել և Չինաստանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել մյուս երկրներին վարակի դեմ պայքարում:

Չինական օգնության ձեռքը արդեն հասել է Իտալիա, Իրան, Սերբիա և այս աշխարհագրությունն ընդլայնվում է:

Հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, Հայաստանի ԱԳՆ-ին առաջարկում եմ դիմել Չինաստանին մեր երկրին նմանատիպ աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:

Վստահ եմ, որ հայ-չինական բարեկամության կապերն այնքան ամուր են, որ այդ խնդրանքին արագ կերպով ընթացք կտրվի:

Ակնկալվող աջակցության փաթեթը կարող է ներառել հետևյալ ուղղությունները՝

1. Կազմակերպչական-մեթոդական օգնություն
2. Բուժ. անձնակազմի վերապատրաստումներ և փորձի փոխանակում
3. Նյութատեխնիկական աջակցություն

Աջակցույթուն խնդրելը ամոթ չէ, հատկապես, երբ կա բարեկամ երկիր, որն ունի անհրաժեշտ փորձն ու հնարավորությունները»: