Կալիֆոռնիան նահանգի 40 մլն բնակիչներին հրամայել է «տանը նստել»: Նահանգապետ Գեւին Նյուսոմի հրամանը, որն անմիջապես ուժի մեջ է մտնում, նշանավորում է կառավարական խոշորագույն եւ առավել մասշտաբային արգելք՝ կապված խորացող ճգնաժամի հետ, որն առաջացրել է COVID-19 վիրուսը, եւ որը, ըստ կանխատեսումների, կարող է 8 շաբաթվա ընթացքում վարակել նահանգի կեսից ավելիին, փոխանցում է Reuters-ը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 13 հազարից, 200 մարդ մահացել է: Դեպքերի հիմնական մասը բաժին է ընկնում Վաշինգտոնին, Նյու Յորքին եւ Կալիֆոռնիային:

Նյուսոմն ասել է, որ իր՝ «մնա տանը» հրամանը կարեւոր է, քանի որ մոդելավորումը ցույց է տվել, որ Կալիֆոռնիայում 40 մլն մարդուց 56 տոկոսը հաջորդ 8 շաբաթներին վարակվելու է վիրուսով եւ պահանջվելու է մոտ 20 հազար հիվանդանոցային մահճակալ ավելի, քան կարող է տրամադրել պետությունը:

Նրա խոսքով՝ Լոս Անջելերսի՝ որպես մեծությամբ երկրի երկրորդ քաղաքի վրա առաջիկա շաբաթներին, հավանաբար, վիրուսը «կտարածվի անհամաչափորեն»