Մարտի 20-ին՝ ժամը 00:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 22 շենքում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 22 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են բնակարանի փակ պատշգամբում գտնվող փայտյա պահարանը, պատշգամբի, հյուրասենյակի և խոհանոցի պատուհանները, կոտրվել ապակիները, տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: