Լրագրող Մարինե Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր տուն են այցելել ոստիկաններ ու պարետի անունից հորդորում են ջնջել իմ նախորդ գրառումը կարանտինի խախտման դեպքի հետ կապված, «քանի որ խուճապ է առաջացրել երկրում»: Ասացին, կսպասեն, մինչև ջնջեմ: Ի դեպ, ինձ զանգահարեց նաև Ալեքսանյանի փեսան՝ Դավիթը, որը ինձ դիմած աշխատակիցների ղեկավարն է ու ասաց, որ իրենք կարանտինի կարիք չեն տեսնում, քանի որ իրենց մոտ ամեն ինչ ախտահանել են ու իրենք «մակարոնով են ապահովում ողջ հանրապետությանը»: Ի դեպ, նա պնդեց, թե դեպքը տեղի է ունեցել «Սարտեքսում», ոչ թե «Ալեքս տեքստիլ»-ում: «Սարտեքս» հայ-իտալական ընկերությունը գտնվում է «Ալեքս տեքստիլի» հարևանությամբ ու էլի պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Իսկ մեզ դիմած քաղաքացիները վախեցած էին, քանի որ վարակի օջախը իրենց աշխատանքի վայրի հենց հարևանությամբ է»: