Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Կիպրոսում ևս հայտարարվել է կարանտին: Մարդկանց արգելված է դուրս գալ տներից, սակայն ընտանի կենդանիներին պե՞տք է ինչ որ մեկը դուրս տանի, թե ոչ: Հնարամիտ տերը ելքը գտել է: Նա շան զբոսանքը վստահել է իր դրոնին: «Կարանտինի հինգերորդ օրն էր»,- իր հրապարակած տեսանյութը վերնագրել է Վակիս Դեմետրիուն: