Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջանը հայտնել է, որ Թուրքիայում մարտի 22-ի դրությամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 30-ի։

Նախարարը կոչ է անում քաղաքացիներին մնալ տանը և զգուշավորություն ցուցաբերել։

Բացի այդ գրառման մեջ նախարարը նշել է, որ վարակակիրների թիվն ավելացել է 289-ով։ ԵՎ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1236 և մահվան 30 դեպք: Նախաարը նշել է, որ համաճարակի պատճառով մահացած 30 հիվանդները եղել են բարձր տարիքային խմբի քաղաքացիներ։