ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ որոշ ընկերություններ արագ վարկեր տրամադրելու ապօրինի գործունեություն են իրականացնում:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ՝ Երեւանի ու մարզերի տարբեր վայրերում, գետնանցումներում, թղթային եւ այլ տարբերակներով՝ հայտարարությունների միջոցով որոշ ընկերությունների կողմից ակտիվ գովազդ է իրականացվում՝ արագ վարկեր տրամադրելու, վարկերի տրամադրման գործընթացին աջակցելու առաջարկություններով, սակայն վերջիններս չունեն համապատասխան արտոնագիր եւ չեն համագործակցում բանկերի հետ:

Ստորեւ ներկայացված են նշված ընկերությունների անվանացանկը.

«Varker СС»/հեռ. 077-09-00-04, 077-09-22-94/, «MASTER CREDIT»/հեռ. 094-17-73-40/, «CREDIT INFO, Good lnfo»/հեռ. 094-64-01-40/, «Varker 1 JAMUM»/հեռ. 077-18-85-78/, «Gold Kredit Kapital»/հեռ. 098-84-77-07/, «Արագ գումար»/հեռ. 093-318-383/, «Shtap Gumar Varker»/հեռ. 094-81-85-78, 099 8185 78/, «Varkayin.am»/հեռ. 043-34 55-43, 098 02-88-85, 93-06-33-37/, «varkam.am»/հեռ. 093-53-36-06, 096-53-36-06,/, «arag gumar»/հեռ.093-31-83-83/, «Shtap Gumar»/հեռ. 077-18-85-78, 094-969-007, 099-81-85-78/, «Բիզնես վարկեր» /հեռ. 093 97 57 40/, «Արագ վարկեր»/հեռ. 093-31-12-31/, «Varker Aranc Gravi» /հեռ. 091-70-70-80/,, «Վարկերի տրամադրում», /հեռ. 093-60-22-73/, «Varker»/հեռ. 077-09-00-04/, «Varker CC»/հեռ. 077-09-22-94 , «Varker Online -Վարկեր օնլայն», «Varkayin.am»/ հեռ. 098-02-88-85, 043-34-55-43/, «Գումար Մեկ Օրում»/ հեռ. 077-74-64-47/, «Shtap Gumari Tramadrum»/ հեռ. 098-730-771, 096-730-771/,«Տրամադրում»/ հեռ. 077-09-22-94/, «Գումար առանց գրավի»/ հեռ. 077 65-16 06, 093 54-76 62/:

«Նշված ընկերությունների կամ անհատների ծառայություններից տուժած անձանց խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,- նշել են Քննչական կոմիտեում: