Արտակարգ դրության պատճառով, որը ՀՀ-ում գործում է 2020 թվականի մայիսի 16-ից, բազմաթիվ գործատուներ իրենց աշխատակիցներին ուղարկել են տուն և հորդորել աշխատել տանից:

Vardblog.NET-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հայտնի առցանց-ծառայություններ, որոնք նախատեսված են փաստաթղթերի հետ աշխատելու, ֆայլերով փոխանակվելու, առաջադրանքների կառավարման և աշխատանքային շփումների համար:

ՄԵՍԵՆՋԵՐՆԵՐ

Slack - այստեղ առկա է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի բաժանորդագրություն: Հնարավոր է շփվել ինչպես առանձին թեմաների հետ կապված հատուկ մարդկանց, այնպես էլ առանձին աշխատակիցների հետ:
Discord - անվճար ձայնային և վիդեոչաթ, որն աշխատում է ինչպես բրաուզերում, այնպես էլ առանձին ծրագրով:
Microsoft Teams - այստեղ հնարավորություն կա առանձին չաթի, տեսազանգերի և այլ ծրագրերի հետ ինտեգրման: Ի դեպ, կորոնավիրուսի պատճառով Microsoft ընկերությունը նշված ծրագիրը վեց ամիս անվճար է դարձրել բոլորի համար:

ՏԵՍԱԶԱՆԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Zoom - բավական հայտնի ծրագիր տեսազանգերի համար: Հասանելի է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար տարբերակ:
Google Meet - կորոնավիրուսի պատճառով ընկերությունը ծրագրի վճարովի հնարավորությունները մինչև հուլիսի 1-ը անվճար է դարձրել G Suite-ի օգտագործողների համար:
Teamspeak - ևս մեկ տեսազանգերի ծառայություն, որն ի սկզբանե նախատեսված է եղել գեյմերների համար:

TASK-ՄԵՆԵՋԵՐՆԵՐ

Trello - ավճար ծառայություն թիմով աշխատելու համար: Այստեղ հնարավոր է առաջադրանքներ տալ առանձին աշխատակիցներին, քննարկել դրանք և հետևել կատարման ընթացքին:
Monday.com - ծառայություն, որը նախատեսված է նախագծերի պլանավորման և կատարման ընթացքին հետևելու համար:

TIME-ԹՐԵՔԵՐՆԵՐ
Yaware - ծառայություն, որի օգնությամբ հնարավոր է կառավարել աշխատակիցների աշխատաժամանակը, հետևել ընդմիջմանը, ինչպես նաև գնահատել նրանց արդյունավետությունը:
Toggl - այս ծառայությունը հնարավորություն է տալիս հետևել առաջադրանքների կատարման վրա ծախսված ժամանակին, պլանավորել դրանք և այլն:

-------------------------------------------
Մումու TV - ուսուցողական մանկական ալիք: