Մարտի 24-ին հերթական կրակոցներն են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձորի Առափնյա փողոցից, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաեւ մի քանի հատ փայտե մահակներ: Օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: