Նոր տիպի կորոնավիրուսի վարակի ախտորոշում ունեցող 35-75 տարեկան 23 անձանց մոտ թքի հետազոտությունը բացահայտել է, թե ինչու է կորոնավիրուսը այդքան վարակիչ։ Պարզվել է, որ թքի մեջ վիրուսի «ծանրաբեռնվածության» մակարդակը ամենաբարձրն է առաջին 7 օրերի ընթացքում, ինչից հետո դրա մակարդակն աստիճանաբար նվազում է։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։

«Նման բարձր աստիճանը հիվանդության առաջին օրերին առաջին հերթին վկայում է այն մասին, որ վիրուսը մեկ անձից մյուսին կարող է փոխանցվել նախքան հիվանդի հոսպիտալացումը», – ասել է Հոնկոնգի համալսարանի միկրոկենսաբանության ամբիոնի դոցենտ Քելվին Տոն։