Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում ներկայացրեց, թե ովքեր կարող են օգտվել կառավարության ֆինանսական օժանդակությունից: Ըստ այդմ` բանկերը, վարկային և ապահովագրական ընկերությունները, գրավատները, խաղատները չեն կարող դիմել կառավարությանը՝ աջակցության համար: Դիմող կազմակերպությունների ֆիլտրումն էլ կատարվելու ֆինասական համակարգի միջոցով: Աջակցության առավելագույն չափը 500 մլն դրամն է: Առանձին դեպքերում ֆինանսական աջակցությունը կտրվի արտարժույթով:

Ֆինանսավորումը նպատակային է. տրվում է աշխատակիցներին 3 ամսվա աշխատավարձ վճարելու համար, սակայն յուրաքանչյուր աշխատակցի համար տրվողը չպետք է գերազանցի 500 հազար դրամը: Ֆինանսական աջակցությունը տրվում է նաև պետբյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունները կատարելու, ինչպես նաև այն դեպքում, երբ միջոցներն օգտագործվելու են այնպիսի հումք ձեռք բերելու համար, որը պետք է օգտագործվի սեփական արտադրությունը սպասարկելու նպատակով: