ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունը պայքարում է ատելության և անհանդուրժողականության դեմ, չէ՞: Եվ սա օրենսդիր մարմնում աշխատողի ասելիք և որա՞կ է:

Այնինչ շատ արժանի և դաստիարակված մարդիկ աշխատանք են փնտրում: Իսկ սույն անձը աշխատում է Աժ-ում և այս հարթակում հակահիգիենիկ, կեղտոտ հայհոյանքներով վարքագիծ է ցուցաբերում, պատգամավորն ու Լոռու մարզպետն էլ լայքում են»: