Հեռավար ուսուցումն ու աշխատանքը կորոնավիրուսի օրերին դարձել է շատերի կյանքի մի մասը: Սակայն շատերը դեռ չեն հասցրել ամբողջովին հարմարվել ու յուրացնել առցանց տեսակապերի բոլոր նրբությունները: Այսպես, վերջերս իր անզգուշության զոհն է դարձել ամերիկուհի Ջենիֆերն, ով, չցանկանալով ետ մնալ քննարկվող թեմայից, նոթբուքն իր հետ տարել է զուգարան: Սակայն նա մոռացել է անջատել իր տեսախցիկն ու մի որոշ ժամանակ տեսազանգի մասնակիցները տեսել եմ ավելին, քան պետք էր: Գործընկերներից մեկն այնքան էլ ընկերասիրական չի գտնվել ու տեսանյութը հրապարակել է համացանցում: Սակայն «Թուիթեր»-ի օգտատերերը պաշտպան են կանգնել Ջենիֆերին՝ մեկնարկելով #PoorJennifer հեշթեգը: Նրանք շնորհակալություն են հայտնում Ջենիֆերին, քանի որ նա կանխել է բազմաթիվ նման անուշադիր արարքներ: