Նյու Յորքի իշխանությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում համաճարակի դեմ պայքարի համար և սառնարան-բեռնատարներ են հավաքագրել՝ մահացածների մարմինները տեղափոխելու համար, հայտնում է CNN-ը:
Իշխանությունները վախենում են, որ իրավիճակը կվատթարանա, և կառուցվող լրացուցիչ դիահերձարաններում բավարար տեղեր չեն լինի: Փողոցներում հայտնվել են սառնարանի տեսքով մեքենաների կցորդներ:

CNN-ը նշում է, որ վերջին անգամ նման միջոցառումներ ձեռնարկվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո։ Դիերի համար դիահերձարաններում բավարար տեղեր չեն եղել, և իշխանությունները ստիպված են եղել դիմել նման միջոցների։