Չինաստանի առողջապահական մարմինները հայտարարել են, որ հայտնաբերվել են նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի զրոյական պացիենտին։ Ին Դաո Տանը քսանչորս տարեկան է։ Նա Հուբեյ նահանգից է։ Նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի առաջին վարակակիրն է։

Վարակվել է նոյեմբերի 17-ին ըստ չինական կառավարության հավաստիացման՝ մի քանի կենդանիների հետ, ներառյալ նաեւ չղջիկների, սեքսուալ հարաբերություններ ունենալուց հետո։ Այս մասին հայտնում է worldnewsdailyreport.com-ը։ Պացիենտի հայրն էլ, ըստ հրապարակման, ներողություն է խնդրել որդու սեքսուալ շեղման համար եւ ասել, որ որդին մշտապես գանգատվել է, որ Չինաստանում չկան կանայք սեքսի համար, եւ կան միայն տղամարդիկ։


Չինաստանի իշխանությունները նախազգուշացրել են, որ հարկ է խուսափել կենդանիների, հատկապես՝ չղջիկների հետ սեքսուալ հարաբերություններից։ Նույնիսկ հնարավոր է այս արգելքը խախտողների համար սահմանվեն տուգանքներ կամ բանտարկության պատժաչափեր։

Նշենք, որ Չինաստանի մշակույթում չղջիկը համարժեք է առողջ սեքսուալ ախորժակին, երկարակեցությանը, լավ տեսողությանը եւ հաջողությանը։ Հուբեյ նահանգում չղջիկներից նաեւ ճաշեր են պատրաստում։