Վարչապետ Նիկոլ Փաշինյան ցավակցություն է հղել Պատրիկ Դեւեջյանի մահվան կապակցությամբ։

«Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից:


Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դեւեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից:

Ցավակցում եմ բոլորիս»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։