Ինչո՞ւ է անհրաժեշտ մրգերն ու բանջարեղենը լվանալ օճառով. վարակաբանը հաստատում է, որ COVID-19- ը կարող է գոյատևել սուպերմարկետների թարմ ապրանքների վրա:

Վարակաբանը հաստատել է, որ «յուրաքանչյուր մակերես վտանգ է ներկայացնում», երբ հարցը վերաբերում է COVID-19-ին, սուպերմարկետների հաճախորդները պետք է հատկապես զգուշանան խանութում հենց այնպես շարված մրգերից և բանջարեղենից:

Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Թիմոթի Նյուսամը մասնագիտացած է վարակաբանության, պատվաստանյութերի ոլորտներում, ուստի ուշի ուշով հետևել է այն ընթացքին, թե ինչպես են Ավստրալիայում կորոնավիրուսային սահմանափակումները մեծացել:

Պետք է հիշել, որ յուրաքանչյուր մակերես պոտենցիալ աղտոտված է և վտանգ է պարունակում», – բացատրել է Նյուսամը:

«Վատ պրակտիկա» կլիներ փորձարկել «յուրաքանչյուր ավոկադոն՝ համոզվելու, որ այն կորոնավիրուս չի տարածի»,- ասել է նա՝ ընդգծելով սակայն, որ այն ամենն, ինչին դիպչում են մարդիկ, կարող է խնդիր առաջացնել:

Նա խորհուրդ է տալիս մրգերն ու բանջարեղենը տուն բերելուն պես օճառով լվանալ:

«Լվացեք դրանք տաք ջրով և օճառով, ինչպես լվանում եք ձեռքերը», – ասել է նա: