ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«•Արցախը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է։
•Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է։
•Արցախը ոչ մի օր չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։
•1991թ-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով անկախացել է ԽՍՀՄ-ից։
•Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ։
• Արցախը անկախ հանրապետություն է։
• Արցախի հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։
•Մենք՝ հայերս,ունենք մեկ Հայրենիք և երկու անկախ հանրապետություն ու դա է ճշմարիտ բանաձևը։

Հ.Գ.Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ,ապա մեզ պետք է ուժեղ և միասնական Արցախ»։