ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում կորոնավիրուսով պայմանավորված վիճակի վերաբերյալ թարմացում չի կատարվում։

Քաղաքացիները դժգոհում են, թե ինչու այլ եղանակով չեն փորձում տվյալները հրապարակել, օրինակ՝ Առողջապահության նախարարության այդ նույն էջում։