Այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքվեց՝ մամուլում լուրեր են տարածվում, թե որոշ երկրներում կորոնավիրուսից մահացությունների թվում կան նաև շատ երիտասարդներ։ Փաշինյանը հետաքրքվեց՝ դրանք արժանահավա՞տ տեղեկություններ են։ Թորոսյանը պատասխանեց. «Մենք նկատել ենք, որ երկրից երկիր վիճակագրությունը տարբեր է: Դա հիմնականում կապված է երկրի բնակչության կենսամակարդակից: Այիսնքն՝ եթե մենք ունենք օրական երեք տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ, ապա ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է ու հետևաբար կարելի է ասել, որ երիտասարդ մահ կունենանք»: